Գիտնականներն աղի նոր վտանգ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Գիտնականներն աղի նոր վտանգ են հայտնաբերել

Մեծ քանակությամբ աղի գործածումը բարձրացնում է ցրուն սկլերոզի զարգացման վտանգը, հաղորդել է MedicalXpress-ը:

Եյլի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերել են, որ աղի մեծ պարունակության դեպքում տեղի է ունենում Wnt ազդանշանային ուղու ակտիվացում: Ըստ որում խախտվում է կարգավորիչ T-բջիջների աշխատանքը, որոնք պահպանում են ցիտոկինների (պեպտիդային մոլեկուլների), ինտերֆերոն-գամմայի և ինտերլեյկին-10-ի օպտիմալ հարաբերակցությունը: Դրանց հավասարակշռախախտումը հանգեցնում է բորբոքային գործընթացների, որոնք կարող են վտանգավոր հիվադության զարգացում առաջ բերել:

Գիտնականները նշում են, որ ավելի վաղ Wnt ազդանշանային ուղու ակտիվացումը կապում էին ուռուցքաբանական հիվանդությունների մեծ վտանգի հետ: Նոր հետազոտությունը վկայում է, որ օրգանիզմում աղի պարունակության բարձրացումը վտանգ է ներկայացնում նաև կենտրոնական նյարդային համակարգի համար: Ցրուն սկլերոզը խրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որն ախտարհարում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային թելքերի միելինային թաղանթը: Հիվանդությունը բնորոշ է երիտասարդ և միջին (15 – 40 տարեկան) տարիքի համար:

Հիվանդությունը վնասում է նյարդային համակարգի միանգամից մի քանի հատվածներ, ինչը հանգեցնում է հիվանդների մոտ զանազան նյարդաբանական ախտանշանների հայտնվելուն: