
Քննարկումներ են ընթանում, որպեսզի Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանն ընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Չի բացառվում, որ կարող է լինեն ՔՊ ցուցակում մեկ-երկու գործիչ, որոնց հանդեպ կա հանրային դրական վերաբերմունք և նրանք այդ մարդիկ են»- ասաց նա և նշեց, որ նախկին ՀՀԿ-ականներից միայն այդ երկուսի հետ է քննարկում ընթանում:
Լենա Նազարյանը նշեց, որ դեռևս ցուցակը կազմման փուլում է, և երբ գրանցեն այդ ժամանակ էլ բոլորը կիմանան, թե ով կլինի: «Քանի դեռ ժամկետ կա ցուցակը գրանցելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, չենք բարձրաձայնում»,-հավելեց նա:
Պատգամավորը նշեց, որ կլինեն շատ նոր անուններ, որոնք հանրությանը գուցե այդքան էլ ծանոթ չլինեն, կամ որոշակի մասնագիտական շրջանակների հայտնի լինեն։ Սակայն նրան կլինեն մարդիկ, ովքեր իրենց գործում հասել են հաջողության և արժանի տեղը կգրավեն իրենց ցուցակում և կշարունակելու իրենց աշխատանքը հանձնաժողովներում ու ընդհանրապես խորհրդարանում: