Ի վերջո, սերը, որին արժանանում ես, այն սերն է, որը ստեղծել ես:
Դու պետք է հավատաս ինքդ քեզ, և ես ամենայն լրջությամբ եմ խոսում, քանի որ մենք (The Beatles-ը) էլ այդպես վարվեցինք: Ընկե՛ր, մենք հավատացինք ինքներս մեզ, մենք գիտեինք, որ մենք լավն ենք:
Վերցրո՛ւ կոտրված թևերը և թռչել սովորիր:
Երբ գումար ես վաստակում պետք է միևնույն է շարունակես առաջ շարժվել, չպետք է կանգ առնես: Ես կարծում եմ, որ ազատությունը նույնպես կարևոր է: Այո, դու պետք է անես այն, ինչ ցանկանում ես և հասնես երազանքներիդ:
Ոչինչ ինձ այնքան դուր չի գալիս, որքան սենյակ մտնելն ու այնտեղից նոր երաժշտությամբ դուրս գալը:
Եթե ցանկանում ես փրկել այս մոլորակը, պետք է դադարես միս ուտել. դա ամենահասարակ քայլ է, որ կարող ես անել: Երբ մտածում ես դրա մասին, այն ցնցում է: Բուսակերությունը մեկ կրակոցով շատ բաներ է կանխարգելում՝ օրինակ, այն կանխարգելում է էկոլոգիական խնդիրները, սովը և դաժանությունը:
Ինչո՞ւ պետք է փոխվեմ, եթե ինքս ինձ դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին որ կամ:
Ես ուղղակի հաճույք եմ ստացել այն ամենից, ինչ արել եմ: Եթե դու հաճույք ստանաս այն ամենից, ինչ անում ես, դու կանգ չես առնի:
Եթե սիրես կյանքդ, մարդիկ էլ քեզ կսիրեն:
Մենք մուտք գործեցինք երաժշտության ոլորտ, որ խուսափենք աշխատանքից և բացի այդ շատ աղջիկներ ունենանք:
Այն, ինչ ցանկացել եմ ասել, ասել եմ երաժշտության միջոցով: Ամեն անգամ, երբ ցանկանում էի ինչ-որ բան ասել, երաժշտություն էի գրում:
Հարյուր տարի հետո մարդիկ կլսեն Բիթլերի երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես այսօր մենք Մոցարտ ենք լսում:
Կյանքումս տեսած ամենալավ բանը իր կնոջը սիրող տղամարդն է:
Երաժշտությունն այնպիսի կառուցվածք ունի, որ դիպչում է մարդկանց սրտերին:
Անշուշտ կա մեր ցանկությունները կյանքի կոչելու այնպիսի մի ճանապարհ, որը չի կործանի երկինքը, կամ չի խոչընդոտի անձրևին, կամ հարված չի հասցնի երկիր մոլորակին:
Մենք շատ լավ ընկերներ ենք եղել, քանի դեռ The Beatles-ը չսկսեց պառակտվել այն բանից հետո, երբ ի հայտ եկավ Յոկոն: Մենք նման էինք բանակի այն հին ընկերներին, որոնք բաժանվում են հարսանեկան ղողանջներից հետո:
Մեզնից ոչ ոք չէր ցանկանում բաս կիթառահար լինել, քանի որ մենք նրան չաղ և վերջին շարքերում նվագող էինք պատկերացնում:
Ես միշտ նվագել եմ այն երաժշտությունը, որին հավատում էի, քանիո ր երկպագուները զգում են խաբեությունը:
Մենք չենք սովորում արտիստներ, նկարիչներ կամ գրողներ լինել, մենք ուղղակի սովորում ենք լինել:
Այն ժամանակ ես հասկանում, թե ինչքան ուժեղ ես սիրում մարդուն, երբ նրա առջև սիրտդ ես բացում և պատմում ես անցյալիդ մասին: