«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին՝ նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: