
Մեկնարկել են մինչև 17 տարեկանների 2017թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերը: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Իսրայելի Շեֆայիմ քաղաքում տեղի ունեցած խաղում 12-րդ ընտրական խմբի առաջին տուրում մրցել է Լեհաստանի Մ-17 թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:
21-րդ րոպեին Միխալ Սկորաշը բացել է խաղի հաշիվը, 29-րդ րոպեին Արսեն Եղիազարյանը վերականգնել է հավասարությունը:
Նոյեմբերի 3-ին Հայաստանի թիմը կմրցի Իսրայելի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը: Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան: