Ժելատինը պարունակում է ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մաշկի, մազերի և եղունգների աճի համար, այլև՝ իմունային համակարգի օպտիմալ աշխատանքի և քաշի կանոնավորման։ Ժելատինում պարունակվող նյութերը հակաբորբոքային հատկություն ունեն, ինչը կարող է օգնել արագացնել վերքերի ապաքինման ընթացքը։ Ինչպես գրում է fithacker.ru կայքը, դրանք կարող են նաև օգնել լավացնել քնի որակը։ Ժելատինը թափանցիկ նյութ է։ Սա ամենապարզ մթերքներից մեկն է, ինչի պատճառով հիվանդանոցներում այն հաճախ է օգտագործվում։ Այն նաև բարձր կալորիականություն ունի, քանի որ շաքար է պարունակում։ Բավական հեշտ է յուրացվում։ Ժելատինը կարող է նաև լավացնել աղիների աշխատանքը։ Այն զգալիորեն լավացնում է նաև նյութափոխանակությունը, միավորվելով ջրի հետ՝ այն սնունդին օգնում է շարժվել օրգանիզմում ավելի արագ։ Այն կարող է օգնել նաև սննդային ալերգիաների դեպքում։
Ժելատինը դրական ազդեցություն է ունենում նաև ոսկորների և հոդերի առողջության վրա։ Այն օգնում է դետոքսիկացիայի դեպքում, լավացնում մազերի, եղունգների, ատամների որակը։ Կերատինի պարունակության շնորհիվ այն առողջացնում է մազերը, եղունգները, ատամներն ու մաշկը, այն դարձնում առավել էլաստիկ։
Կարող եք ինքներդ ժելատին պատրաստել հետևյալ բաղադրիչներով.
- 1 բաժակ նարնջի հյութ
- 1 բաժակ խաղողի կամ թարմ ելակի հյութ
- 3 ճաշի գդալ ժելատին
- 1 բաժակ կանաչ թեյ
- մեղր
Պատրաստման եղանակը
Նախ՝ պատրաստեք կանաչ թեյը, ավելացրեք մեղրը։ Ավելացրեք ժելատինն ու խառնեք, քանի դեռ այն չի լուծվել։ Անջատեք կրակը և թողեք սառչի։ Հետո ավելացրեք նարնջի և խաղաղի հյութերը և լավ խառնեք։ Խառնուրդը լցրեք կոնտեյների մեջ և սառեցրեք 3 ժամից ոչ պակաս։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը