Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է հայտնի երգիչ Արամ Ասատրյանի անունով
Advertisement 1000 x 90

Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է հայտնի երգիչ Արամ Ասատրյանի անունով

Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է հայտնի երգիչ Արամ Ասատրյանի անունով: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու անդրանիկ նիստին: Որոշվել է, որ Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի  հատվածը, ուր ապրել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի  մահվան տասը տարին:

Ինչպես տեղեկացրել են Էջմիածնի քաղաքապետարանից, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի  առաջարկությամբ նաեւ որոշում է կայացվել հարկային արտոնություն տրամադրել կարկուտից տուժած թվով 232 ջերմոցային տնտեսություն:

Նախքան այդ նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երդվել է Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Էջմիածնի զարգացմանը, «գործել ի բարօրություն նրա բնակիչների և այցելուների»:

Քաղաքապետը երդմամբ պարտավորվել է հոգ տանել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ինչպես նաև համաձայն Էջմիածնի քաղաքապետարանից ստացած հաղորդման` նպաստել քաղաքական նյութական և հոգևոր վերելքին:

armtimes.com



Նման նյութեր