«Ու էս իրավիճակում ամենատխուրը աբսոլյուտիզմի ձգտող Փաշինյանն ա»
Advertisement 1000 x 90

«Ու էս իրավիճակում ամենատխուրը աբսոլյուտիզմի ձգտող Փաշինյանն ա»

Վահե Եփրիկյանի գրառումը. «Ու էս իրավիճակում ամենատխուրը աբսոլյուտիզմի ձգտող Փաշինյանն ա, որ երևի մտքում ասում ա, բա ինձ հազար տարի պե՞տք էր էս կտակը։ Իրենով հուսադրված ժողովուրդը, իրեն Քրիստոսից չտարբերող զոմբիները, սակավաթիվ, բայց առողջ քննադատողները, իրեն հավատարմության երդում տված օլիգարխները, իր դեմ ծնկի եկած քաղաքական պատեհապաշտները ու էսքանը դեռ ներպետական ասպարեզում, բա դուրսը՞՝ Թրամփն ու Բոլթոնը, Ռոհանին, Ալիևն ու էրդողանը, Լուկաշենկոն ու Նազարբաևը, Պուտինն ու Լավրովը… Վարչապետս ասեց երկու օրով գնում եմ հանգստի, ի՞նչ հանգիստ, հիմա ասում ա՝ խի՞ ո՛չ Լևոնին, ո՛չ Սերժին բաժին ընկավ էս ծանր մեղքը, ես խի՞ էն ժամանակ Կարապետյան Կարենին 《չլսեցի》, խի՞ էս երկրում միակ հակակշիռ Քոչարյանի հետ էս ամենը սկսեցի, բա հիմա ալամ աշխարհը հասկացել ա՝ ինչ պետք ա անեմ, ես էլ սաղի բերանը փակում եմ ժողովու՜րդ֊ժողովու՜րդ եմ անում, բա որ վաղը ժողովուրդն էլ գլխի ընկնի, հիշի՝ օգոստոսի 17֊ի հանրահավաքում, մինչև էդ ինչե՜ր եմ ասել, ինչե՜ր եմ խոստացել՝ հենա կամաց֊կամաց ուշքի են գալիս…Ախր թիմ էլ չունի է, էս մարդը գնա հիմա ու՞մ հետ խորհուրդ անի՝ էն երեխեքն ավելի են խճճելու մտքերը, գնա՞ Լևոնի մոտ, թե Սերժի… Էրեկ էլ Վատիկանի դեսպանին հետ կանչեցին… Խաչատուրովի թեման էլ մի կողմից, հիմա ասում ա՝ լավ, բա ես էթամ Աստանա մի շաբաթից Լադիմիրին ի՞նչ ասեմ, էն սոված շներն էլ տենան պոդդերժկա չունեմ, վրա են տալու, հետ գամ Հայաստան Շարմազանովն ա սկսելու՝ թե բա ու՞ր ա ծնունդիս նվերը…

Մի խոսքով, մայիսի կողմերին գրել էի, որ жадность губит фраера, հիմա թե ո՞նց ա 《նա շիշ֊նա քաբաբ》 օպերացիան գլխի գալու դա հարց ա։ Տրիումվիրատն էլ ոնց որ դուրս ա գալիս նախնական սցենարից, չէ՜, նայելով, թե վարչապետս ինչ կարգի ա վաբանկ անում, մտածում եմ` էս ձմեռ ինչ եղավ, եղավ… Կամ էլ մնում ա երեքով նստեն խելք խելքի տան՝ Փաշինյանը, Սարգսյանն ու Տեր֊Պետրոսյանը, թե ո՞նց գնան Քոչարյանի մոտ, մի խորհուրդ անեն, ախր մի քսան տարի առաջ էլ էր է էս իրավիճակը, երբ Լևոնի Լիսաբոնից հետո Քոչարյանը մի կերպ տեղը գցեց Արցախյան հարցը՝ տանելով ստատուս քվոյի ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Է՜հ, բա ասում էիք կախարդական փայտի՜կ, ֆոկու՜ս, սրընթա՜ց, թավի՜շ… դե մտածեք՝ ի՞նչ էր անում Քոչարյանը, որ երեքովդ չեք կարում անեք, ընդ որում ասեմ՝ շատ բան չէր անում՝ ուղղակի տասը տարի պատերազմ չենք ունեցել, բայց ունեցել ենք տնտեսական աճ, թող ասած Բագրատյան Հրանտի երկնիշ չլինի, 7% լինի, 8% լինի, բայց եղել ա, դե դուրսն էլ հարգում էին, հա, մեկ էլ թե չասեք էլի՝ երկիրը ծախեց, աղքատ եկավ՝ հարուստ գնաց, որովհետև ամենաշատ ծախողն էլ եք դուք եղել, աղքատն էլ, Ղարաբաղի նախագահն եկավ Հայաստանի նախագահ ու աղքա՞տ էր։ Հլը ՀՀՇ֊ն հիշեք էլի, ես փոքր եմ եղել, կարող ա լավ չհիշեմ ու Սերժին հիշեք, երբ եք նորմալ ու ապահով եղե՞լ։ Բա հիմա լա՞վ ա, որ Բոլթոնը գալիս հաթաթա ա տալիս, մենք էլ ասում ենք լավ, պե՞տք ա փակենք Իրանի սահմանը կփակենք, պե՞տք ա ՀԱՊԿ֊ի տակ բոմբ դնենք, կդնենք, մենակ թե թողեք թող աշխատենք։

Լա՛վ, Քոչարյանը վատն ա, բա ո՞վ ա լավը, ո՞վ ա այլընտրանքը՝ Լևոնը՞, Սերժը՞, կարո՞ղ ա Զարուհի՞ն ու Ծռերը՞։ Մյուս՝ ոչ ՔՊ, բայց 《հեղափոխությունը》պաշտպանողների մասին չեմ խոսում, որովհետև ֆունդամենտալ ա այն, որ ՀՀ֊ում հեղափոխություն չի եղել, հետևապես որ ուժն ասում ա հեղափոխություն, առնվազն սթափ չի դատում։ Չասեք՝ նոր ուժ կծնվի, բան՝ մենք դրա ո՛չ ժամանակն ունենք, ո՛չ ռեսուրսը։ Ու բոլորիդ մի կարևորագույն հարց՝ էն ուժերին, ում սատարում եք, հարցրեք՝ ո՞նց են տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը, մնացյալը կհասկանաք ինքներդ»։



Նման նյութեր