«Ի՞նչ փաստաթղթեր չստորագրեց, ինչո՞ւ, արդյոք մնացած բոլո՞ր մասնակիցներն են դրանք ստորագրել, թե ոչ»
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ փաստաթղթեր չստորագրեց, ինչո՞ւ, արդյոք մնացած բոլո՞ր մասնակիցներն են դրանք ստորագրել, թե ոչ»

Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրում է իր պաշտոնական ՖԲ էջում․ «Ղազախստանի վարչապետի հետ խոսեցինք այնտեղից Հայաստան բենզին և ցորեն ներկրելու հնարավորության մասին» — օք, նորմալ է։ Բայց չի գրում, թե ինչին եկան։ Դա նորմալ չէ, բայց ինչևէ։

Հետո գրում է․ «Նաև նշեցի, որ մեր համար անընդունելի է Ղարաբաղյան հիմնախնդրի ընդգրկումը այնպիսի կազմակերպությունների օրակարգում, ինպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը»։ Մեր մեջ ասած, Ղազախստանի վարչապետը նման հարցերով չի զբաղվում, բայց ենթադրենք, թե իր միջոցով Արարատ Միրզոյանն ուղերձ է փոխանցում Ղազախստանի «գլխավոր հարց լուծողին»։ Ցանկացած դեպքում հարց է առաջանում․ իսկ ի՞նչ ռեակցիա տվեց վարչապետը մեր փոխվարչապետի ուղերձին։ Այդ մասին Միրզոյանը լռում է։

Շարունակում է մեր հերոսը․ «Այնուհետ մասնակցեցի ԱՊՀ կառավարությունների նեղ և լայն կազմերով քննարկումներին, ստորագրեցի մի շարք փաստաթղթեր (ստորագրվող փաստաթղթերից երկուսը չստորագրեցի)»։

Ի՞նչ փաստաթղթեր չստորագրեց, ինչո՞ւ, արդյոք մնացած բոլո՞ր մասնակիցներն են դրանք ստորագրել, թե ոչ։ Այդ հարցերն անպատասխան են։ Ընդ որում իր էջում այդ գրառման տակ մի քանի հոգի էլ հարցնում են, բայց պատասխան չկա։

Այսինքն այս գրառման իմաստը ես այսպես եմ ընկալում․ «Ես՝ ՀՀ փոխվարչապետ Միրզոյան Արարատս ՖԲ-ում գրում եմ, նշանակում է՝ կամ։ Ոչ միայն կամ, այլև ինչ-որ տեղեր եմ գնում, կարևոր մարդկանց հանդիպում, բաներ ասում իրենց։ Չմոռանաք ինձ, լա՞վ»»։



Նման նյութեր