Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ
Advertisement 1000 x 90

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

Հայաստանում հերթական անգամ անց է կացվելու «Կորեայի մշակույթի օր» անունը կրող միջոցառումը:

Նոյեմբերի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանում կորեական մշակույթի կենտրոն հիմնադրամը՝ Ռուսաստանում Կորեայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպում է Կորեայի մշակույթի օր, որի շրջանակներում կարող եք մասնակցել կորեական ազգային և քեյ փոփ մրցույթի:

Մրցույթին գրանցվելու վերջին օրն այսօր է՝ նոյեմբերի 5-ը: Գրանցվելու համար Հայաստանում կորեական մշակույթի կենտրոն հիմնադրամի ֆեյսբուքյան էջին պետք է ուղարկել անհատի կամ խմբի անունը, վերջինիս մասնակիցների քանակը, անուններն ու հեռախոսահամարները: Գրանցվելուց հետո նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 15-ը [email protected] էլ.հասցեին ուղարկել բեմադրվող համարի վիդեոն՝ նույն հագուստով և բեմադրությամբ, ինչը ցույց եք տալու համերգի ժամանակ:

Նախընտրական փուլից հետո ժյուրիի կողմից կընտրվի 20 մասնակից՝ անհատներ և խմբեր, որոնք էլ ելույթ կունենան հոկտեմբերի 30-ին՝ պայքարելով գումարային մրցանակի համար:

Մրույցի նպատակն է Հայաստանում զարգացնել կորեական արվեստն ու մշակույթը, ինչպես նաև հայ-կորեական հարաբերությունները:

vnews.am