
Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շվեդիայի թագավոր Գուստավ Երրորդը մի անգամ որոշեց անձամբ ստուգել, թե ինչն է մարդու համար ավելի վնասակար` սուրճը, թե՞ թեյը: Այդ փորձի համար ընտրեցին երկվորյակ եղբայրների, որոնք մահվան էին դատապարտվել: Մեկին օրը երեք անգամ մեծ բաժակով թեյ էին տալիս, մյուսին` սուրճ:
Թագավորն ինքը չապրեց այնքան, որ տեսներ փորձի ավարտը: Իսկ երկվորյակները երկար ապրեցին, թեև առաջինը մահացավ թեյ խմողը: Նա 83 տարեկան էր»: