RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը պատմել է հայկական սփյուռքի հետ հարաբերությունների և այն մասին, թե ինչու են երեխաները ծնված օրվանից մի քանի լեզու սովորում։
Հայկական սփյուռքը հետաքրքրություն չի դրսևորել RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ այնքան ժամանակ, մինչև նա Մոսկվայում հայտնի մարդ չի դարձել։
Այդ մասին Սիմոնյանը պատմել է «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա պատմել է մասնագիտական առումով իր կայացման մասին։ Չեչնիա գնալուց հետո նրա կարիերան սրընթաց առաջ է գնացել, երբ ֆորումներում քննարկվել է նրա թեկնածությունը։
«Քննարկվել է, որ հայկական սփյուռքը վճարել է մեկ միլիոն դոլար։ Ինձ քեշ տվեք, այլևս չեմ աշխատի։ Եվս մի լեգենդ հայկական սփյուռքի մասին»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` հայերը մասնավոր կարգով օգնում են միմյանց։ Հայկական սփյուռքից ոչ ոք երբեք չի հետաքրքրվել նրանով այնքան ժամանակ, մինչև նա հայտնի մարդ է դարձել Մոսկվայում, պատմում է Սիմոնյանը։
Պատասխանելով այն հարցին, թե նա ինչպիսի ապագա կուզեր իր երեխաների համար, Սիմոնյանը նշել է, որ իր համար կարևոր է եղել երեխաներին տալ լեզուների իմացություն, առողջություն, ուսման և ֆիզկուլտուրայի հանդեպ սեր։
«Երեխաները հայերենից բացի սովորում են չինարեն, անգլերեն և ֆրանսերեն։ Ինձ համար սկզբունքային է, որպեսզի երեխաները մինչև դպրոցը սովորեն օտար լեզուներ։ Մենք հասել են այնտեղ, որ մեզ մոտ նրանք խոսում և կարդում են հինգ լեզուներով, վեց տարեկանում փակվում են գլխուղեղի լեզվական շաբլոնները, լեզուն մայրենի լեզվի նման կարելի է սովորել մինչև վեց տարեկան»,- վստահ է Սիմոնյանը։
Այդ նպատակով ընտանիքը, որպես մանկավարժ, հրավիրում է լեզուն կրող մասնագետների։
Նրանց չինարեն է սովորեցնում չինուհին, ֆրանսերեն` ֆրանսուհին, անգլերեն` անգլուհին։ Գալիս են օրական մի քանի ժամով և ժամանակ անցկացնում նրանց հետ, մուլտֆիլմեր դիտում, զբոսնում, պատմել է Սիմոնյանը։