Ազգագրագետ Լևոն Աբրահամյանն ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է Հարությունյանը։ Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը:







