Գագիկ Ծառուկյանը ռեյտինգայինով չի առաջադրվի. «Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է». aravot.am
Advertisement 1000 x 90

Գագիկ Ծառուկյանը ռեյտինգայինով չի առաջադրվի. «Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է». aravot.am

ԲՀԿ ղեկավարն ասում է՝ Երևանի ընտրությունները քաղաքապետի ընտրություններ չէին, հեղափոխական ընտրություն էր Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու ռեյտինգային ցուցակով: Այս մասին այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ծառուկյանը նաև ասաց՝ նախընտրական ցուցակն ինքն է գլխավորելու: Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի հնարավորությունների և ձայների տոկոսների մասին հարցին էլ ի պատասխան, Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը տոկոսի համար ո՛չ դոշ է ծեծելու, ո՛չ ժողովրդին խնդրելու է: Ծառուկյանը ներկայացնելու է իր ծրագիրը, ասելու է՝ ժողովուրդ ջան, ես իմ թիմով կարող եմ սա անել, ձեր ցավը տանեմ, վստահո՞ւմ եք, ինչքա՞ն եք վստահում ինձ, այնքան էլ կարող եմ անել, հետևողական լինել: Կվստահեք՝ կպահանջեք: Ինչքանով կվստահեք… ես ոչ դրանով ճանաչում եմ ձեռք բերելու, ոչ ես իմ ինչ բանի տեր եմ դառնալու»:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր