Ըստ Պետրոս Մակեյանի՝ Շիրակում Ֆելիքս Ցոլակյանի համար արդեն ձայներ են հավաքագրում. aravot.am
Advertisement 1000 x 90

Ըստ Պետրոս Մակեյանի՝ Շիրակում Ֆելիքս Ցոլակյանի համար արդեն ձայներ են հավաքագրում. aravot.am

«Ունեմ տեղեկատվություն՝ ՀՀԿ-ն մեծ ներուժ է ներդնելու՝ բարեկամների և մտերիմների միջոցով կանխիկ գումարով ձայներ վերցնելու համար: Այսինքն, այստեղ իրավապահ համակարգը չի կարող մտնել եղբայր-բարեկամ հարաբերությունների մեջ: Այս կերպ ՀՀԿ-ն փորձելու է ձայներ հավաքել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարություն արեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա շարունակեց իր ձեռքի տակ հայտնված տեղեկատվության հրապարակումը. «Շիրակի մարզում այն համայնքապետերը և դպրոցները, որոնք նախկինում փողով աշխատել են Ֆելիքս Ցոլակյանի համար, հիմա նույնն են անում: Ընտրական հրապարակված ցուցակ դեռ չկա, բայց Ֆելիքս Ցոլակյանի համար արդեն տեղերում աշխատում են: Այնպես որ, հարգելի Նիկոլ, թափանցիկ ընտրությունները կասկածի տակ են դրված ՀՀԿ-ի «տուսովկաների» պատճառով: Այս վտանգավոր զարգացումը պետք է կանխել և թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մտնի ԱԺ»:

Ամբողջությամբ՝ aravot.am