Աղմուկը մեծացնում է ինսուլտների և ինֆարկտների վտանգը. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Աղմուկը մեծացնում է ինսուլտների և ինֆարկտների վտանգը. գիտնականներ

Բոստոնի Մասչուսեթսյան ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի (ԱՄՆ) մասնագետները ցույց են տվել, որ աղմուկը մեծացնում Է սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտների և ինֆարկտների վտանգը: Այս մասին հաղորդվում Է MediicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտությանը մասնացել Է 499 մարդ, որոնց տարիքը միջին հաշվով հասել Է 56-ի:

Կատարվել Է կամավորների ուղեղի և արյունատար անոթների պոզիտրոնային-Էմիսիոն և համակարգչային շերտագրություն: Գիտնականները նաև ստուգել են աղմուկի ներգործության մակարդակը մասնակիցների մշտական բնակության վայրերում: Սքանավորման արդյունքներով որոշվել Է նշաձև մարմնի՝ ուղեղի այն մասի ակտիվությունը, որը դեր Է խաղում սթրեսի և հուզական ռեակցիաների կարգավորման գործում:

Հետագա հինգ տարվա ընթացքում սիրտ-անոթային համակարգի գործունեության խանգարումներից, ներառյալ նոպաներն ու ինսուլտները, տուժել Է 40 մարդ: Պարզվել Է, որ սաստիկ աղմուկի աղտոտման պայմաններում, օրինակ՝ խճուղիների և օդանավակայանների մերձակայքում ապրող մարդկանց մոտ, նշաձև մարմինը եղել Է ավելի ակտիվ, իսկ զարկերակների բորբոքման մակարդակն՝ ավելի բարձր: Ըստ որում ինֆարկտի և ինսուլտի վտանգը եռապատիկ աճել Է: