ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրես անցած հայազգի թեկնածուների անունները
Advertisement 1000 x 90

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրես անցած հայազգի թեկնածուների անունները

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով Կոնգրես է անցել 3 հայազգի օրենսդիր: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը, նախնական արդյունքներով Կոնգրես են անցել, Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուն և Ջեքի Սփիրը:

Էնթոնի Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում, իսկ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ: Բրինդիզին ընդգծել է, որ անհամբեր սպասում է ամերիկահայ համայնքի, Կոնգրեսի ամերիկահայ ներկայացուցիչների հետ աշխատելուն, հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթություններն առաջ մղելուն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվելու հնարավորությանը:

Հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն և Ջեքի Սփիրը ևս վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ:

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյան Թըրքոթը վերընտրվել է Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի անդամ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելով   թեկնածուների մի մասը ևս  հաղթել է ընտրություններում: Հայամետ դիրքորոշում ունեցող թեկնածուներից Կոնգրես է անցել Բոբ Մենենդեսը:

Ներկայացուցիչների պալատ են անցել դեմոկրատներ Փիթեր Վիսքլոզկին, Ջիմ Բենքսը, Անդրե Քարսոնը, Ջոն Յարմութը, հանրապետական Գուս Բիլիրակիսը և այլն: