
«Քչերը գիտեն, որ բոլշևիկները բացի քեմալականներից, սերտ համագործակցության մեջ են եղել նաև երիտթուրքերի հետ: Նրանք ապրում, գործում, անգամ Եվրոպայում շրջագայում էին բոլշևիկների փողերով:
Թուրքերը խաբում էին բոլշևիկներին, բոլշևիկները՝ հայերին: Ես կարդացել եմ Էնվեր փաշայի նամակի բնօրինակը, որտեղ ասվում էր, թե ինչպես պետք է Հայաստանը կիսվեր թուրքերի և բոլշևիկների միջև: Այս ամենի մասին նոր փաստեր են հրապարակված ճապոնական տպագրության «Կանաչ կիսալուսնի և կարմիր աստղի տակ» փաստաթղթերի ժողովածուում»: «Մոդուս վիվենդի» հաղորդաշարի հեղինակ Արա Պապյանը ներկայացնում է եզակի ժողովածուի ամենահետաքրքիր փաստաթղթերը, որոնք նախկինում գաղտնի են պահվել: