Երեւան-Գյումրի գնացքը, որն ըստ մեկնման ժամանակացույցի՝ Երեւանից պետք է դուրս գար 18:25-ին, չի շահագործվել: Թբիլիսի-Երեւանը ճանապարհին է, սակայն Երեւան չի հասնի, կանգ կառնի Այրում կայարանում: Չի սպասարկվում նաեւ Սանահին կայարանը: Մի խոսքով՝ ոչ մեկը չի աշխատում, եւ սա բողոքի ակցիա է, որին միացել են բոլոր երկաթուղայինները: Այս մասին ՀԺ-ին տեղյակ պահեցին Գյումրի կայարանի աշխատակիցները: Նրանք վաղ առավոտից էին բողոքի ակցիա սկսել՝ կապված իրենց հավելավճարների չափի կրճատման հետ: Բողոքին զուգահեռ, սակայն, շարունակել են աշխատել, քանի որ պատասխանատուները խոստացել էին խնդիրը վերանայել, հարցն օրվա ընթացքում կարգավորել:
«Մենք առավոտ իմացանք, որ մեր պրեմիաները պակսցրել են: Բայց մենք մեր մասով 100 տոկոսով գործն էրել ենք, նույնիսկ գերակատարել ենք մեր պլանը: Էդ պրեմիա ըսածը կձեւավորվի աշխատավարձով, աշխատավարձի 25 տոկոսի չափով մենք հավելավճար կստանայինք: Մենք դաժե վռեդնու փող կստանանք: Ժամանակ կա, մենք երկու օր տուն չենք էրտա, անընդհատ գործի մեջ ենք: Մեր աշխատավարձը մինչեւ 300.000 դրամ գելնի: Բայց հմի որ հանել են էդ պրեմիան, ամեքիցս 40.000-ից մինչեւ 80.000 դրամ պակսել է»,-բացատրեցին դեպոյականները:
Ամբողջությամբ՝ armtimes.com