
ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել 11-մետրանոց տուգանային հարվածներին առնչվող կանոնների մեջ:
Telegraaf.nl-ի հաղորդմամբ, կառույցում քննարկում են կրկնակի հարվածների կատարումն արգելելու տարբերակը. ֆուտբոլիստներն իրավունք չեն ունենա ևս մեկ հարված կատարելու, եթե գնդակը հետ մղվի դարպասից կամ դարպասապահից:
Եթե այս փոփոխությունը կատարվի, 11-մետրանոցի չիրացման դեպքում պաշտպանվող թիմն ազատ հարվածի իրավունք կստանա:
Հավանական փոփոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: