Football Leaks. Գվարդիոլան գաղտնի պայմանագիր է կնքել Մանչեսթեր Սիթիի հետ այն ժամանակ, երբ գլխավորում էր Բավարիան
Advertisement 1000 x 90

Football Leaks. Գվարդիոլան գաղտնի պայմանագիր է կնքել Մանչեսթեր Սիթիի հետ այն ժամանակ, երբ գլխավորում էր Բավարիան

«Մանչեսթեր Սիթին» գաղտնի պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Ըստ Football Leaks-ի՝ Գվարդիոլայի հետ «քաղաքաբնակները» պայմանագիր են կնքել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին, շուրջ 2 ամիս անց, երբ նա գլխավորել էր «Բավարիան»:

Անգլիական ակումբը չի հրապարակել Գվարդիոլայի հետ պայմանագիրը վաղ կնքելու մասին տեղեկությունը:

Գաղտնի գործարքից մոտ մեկ շաբաթ անց Sunday Mirror-ի լրագրողներից մեկը գրել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը հանդիպել է Գվարդիոլայի հետ Բարսելոնայում:

Լրագրողի հրապարակմանն արագ արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայության գլխավոր ներկայացուցիչ Սայմոն Հեգին:

Մամուլի ծառայության ներկայացուցիչը խնդրել է բոլոր լրատվամիջոցներին պարզապես անտեսել տվյալ տեղեկությունը:

armsport.am