
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտենում ենք վերջնական հանգուցալուծմա՞նը: Ենթադրում եմ, որ դա, սկսած այս օրերից, կարող է աստիճանաբար խնդրահարույց դառնալ: Փաստը մնում է փաստ, որ հեղափոխությունը, որոշ նվաճումներ արձանագրելով, այնուամենայնիվ, չկարողացավ 7 ամսվա ընթացքում վերջնականորեն լուծել երկրի ներքաղաքական կայունության խնդիրը, որը, թերևս ամենակարևորն էր տվյալ պարագայում ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության վարման գործերում:
Այդ խնդրի առաջնահերթ լուծման հանգամանքի ուշ գիտակցումը, այսօր նոր իշխանությանը ստիպեց ընտրությունների գնալ հակապետական ուժերի վրայով կարված ղարաբաղյան կլանի ընտրական օրենքով: Այս իրողությունն ըմբռնելով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հանուն հեղափոխության հաղթանակի, պետք է անվերապահորեն իր քվեն տա հեղափոխական ուժին, որպեսզի վերջնական պարտության մատնի հանցագործ, թալանչի և դավաճան քաղաքական ուժերին և նրանց հետ համագործակցող այլևայլ քողարկված կուսակցություններին ու խմբավորումներին»:
https://www.facebook.com/yerjanik.abgaryan/posts/1531485583663941