
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղասիրական «դիսկուրսի» մասին. Հայաստանում ինչու ա դա անտեղի ու անպատեհ, որովհետև առաջացնում ա արհեստական «բալանս» Ադրբեջանի հետ: Իսկ էդ հարցը գործնականում միակն ա, որի առումով բալանսի խախտումը հօգուտ Հայաստանի ա: Երբ որ Ադրեջանում պաշտոնական մակարդակով հայատյացության և ռազմատենչության քարոզչություն ա, Հայաստանում խաղաղասիրության «դիսկուրսը» բերում ա մթնոլորտի, երբ երկու կողմը հավասարվում են, հավասարության տպավորության: Իսկ երկու կողմը հավասար չեն, որովհետև Հայաստանում չկա պատերազմի, ատելության, ռազմատենչության «դիսկուրս», որ դրան հակադրվի «խաղաղասիրությունը»:
Իհարկե կա կոշտ դիրորքորշում, բա ո՞նց կարող ա դա չլինել` գործ ունենալով Ադրբեջանի հայտնի դիրքորոշման հետ: Բայց «խաղաղասիրության» դիսկուրսը բնական կոշտ դիրքորոշմանը սադրում ա արհեստական ռազմատենչության մթնոլորտի: Դա չի նշանակում չխոսել խաղաղության մասին: Բայց պետք չի դրա մասին խոսել Հայաստանում «ռազմատենչության» կամ «ատելության» դեմ կռիվ անելու լոգիկայով, ավելին՝ «ստեղծելու», հետո կռիվ անելու»:
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2143041712386285