
Տարիներ առաջ ստեղծվել էր «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգ, որով էլ ավերվում էր Երևանը: Դա նույն է, եթե ընդունենք Սպանությունը արդարացնող օրենք: Բայց սա Երևանի քաղաքաշինական խնդիրների միայն մի մասն է: Մայրաքաղաքի համար մեծ աղետ են դառնալու կենտրոնի նորակառույցները:
Անգամ դրանց 50 տոկոսով բնակեցման դեպքում Երևանը դառնալու է բացարձակապես անանցանելի: Երևանի քաղաքաշինական խնդիրների մասին զրուցել ենք թարմ ուղեղով զրուցակցի՝ ճարտարապետ, Երևանի ավագանու «Քաղաքաշինության և հողօգտագործման» հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանի հետ: