Ռուբեն Շուխյանի գրառումը. «Մամուլում hաղորդագրություն է տարածվել, ըստ որի Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան խոսել է «ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման» մասին, նշելով այդ կոնտեքստում մերձբալթյան երկրները, Ղրղզստանը և որքան էլ դա տարօրինակ է՝ նաև Հայաստանը: Ի՞նչ է նկատի ունեցել ռուս օմբուդսմենը՝ ուղղակի անհասկանալի է, քանի որ եթե մերձբալթյան հանրապետություններում որոշակի տոկոսային հարաբերությամբ ռուս և ռուսալեզու բնակչություն իրոք առկա է, իսկ Ղրղզստանում ռուսերենն ընդհանրապես ընդունված է որպես երկրորդ պետական լեզու, ապա Հայաստանի պարագայում ուղղակի անհրաժեշտ է տեղեկացված լինել և իմանալ, որ երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը ազգությամբ հայեր են, պետական լեզուն բացարձակապես հայերեն է և համապատասխանաբար՝ ողջ բնակչությունն էլ խոսում և մտածում է բացարձակապես միայն հայերեն»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ