Ներկայացնում ենք Ankakh Hayastan ֆեյսբուքյան էջի հրապարակումն առանց կետադրական և ուղղագրական փոփոխությունների.
«Ուրեմնս, առաջին նկարում Երևանի հիմիկվա քաղաքապետ Հայկ Մարությանն է, ով գնացել է ինչ որ ճստիկ պստիկ եսիմ ինչ բացելու ու մեջքի հետևը տեսնում եք շքախումբը, ըհը երկրորդ նկարում էլ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով երևի ինչ որ տեղ ա գնացել ու տեսնում եք շքախումբը։
Ոչինչ չի փոխվել, նույն Երևանի քաղաքապետարանն է շոպլիկության սուբյեկտներն են։
Ու չմոռանամ ասեմ, որ ակտիվ նայել եմ ավագանու վերջին բոլոր նիստերը, ոչինչ չի փոխվել ոնց առաջ սաղովի հլու հնազանդ ձեռ էին բարձրացնում, հիմա էլ բոլորը ամեն ինչի կողմ են ու բոլորը միշտ “էտ են ուզել”։ /Մենակ ոչ մեկ Նաիռա չոլկայից չունի :(( /
Հ․Գ․ Հա ճիշտա Մարությանի հետ նկարվում են երեխեքը, հա բա հայտնի դերասան է դրա համար։
Սիրում եմ բոլորիդ։
Մնաց Հայկը մի երկու տուն էլ Երևանում առնի, մեկ էլ նախկին քարտուղարուհիներին ու օգնականներին փոխի սարքի ՔՊ-ական ու վսյո․․․ նաղդ կարա անունը փոխի դնի Տարոն Մարգարյան 🙂
Չեմ ալարի ու կասեմ՝ ՀՀԿ-ի ու ՔՊ-ի տարբերությունը միայն հապավումների քանակն է։
Ձեզ մի քիչ տեսած պահեք։
Թեթև ավելացում՝ ԱԺ պատգամավորը ինչ կապ ունի՞»: