
«Առավոտյան արթնանում ես: Դուրս ես նայում պատուհանից ու սկսում ես աղոթել բոլոր Աստվածներին, որ ջրհեղեղ ուղարկեն: Որ տրամաբանված պատճառ ունենաս անկողինդ չլքելու համար: Բայց Աստվածները խուլ ու համր են աղոթքիդ ու ընդամենը մի պստլիկ անձրևիկ են ուղարկում, որը ոչ մի կերպ չի արդարացնում անկողնում թավալ գալու քո երազանքը:
Ու այդ պահին դու հիշում ես, որ դու «դիվանի վրայի տուզիկ» չես, այլ առնվազն ռոտվեյլերի ու պիտբուլի խառնուրդ կռվող շուն: Փազլի պես քեզ հավաքում ես, հագնում ես բարձրակրունկ կոշիկներն ու դուրս ես գալիս փողոց՝ ի հեճուկս եղանակի, վատ տրաադրության, չուզողների: Ու մտածում՝ դե, եկեք էստեղ ասեմ… :)»,- ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստահաղորդավար Գոհար Հայրապետյանը, հրապարակելով իր լուսանկարը: