
Այսօր կառավարության նիստի ժամանակ կրթական ոլորտում ուշագրավ որոշում է կայացվել. Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը միացվել է նույն մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին։ Որոշումը գործադիրը բացատրում է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազմամբ և շենքի օպտիմալ օգտագործմամբ: Նշենք, որ Տաշտունի հիմնական դպրոցում 2017 թ. սեպտեմբեր 1-ից դասարաններ չեն կոմպլեկտավորվել՝ աշակերտներ չլինելու պատճառով: Դպրոցի լուծարման արդյունքում պետությունը կխնայի 19.0 մլն դրամ: