Դոնի հայ գաղութը
Advertisement 1000 x 90

Դոնի հայ գաղութը

Հայերը Դոնում հաստատվել են XVIII դարի երկրորդ կեսին: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ցանկանալով թուլացնել Ղրիմի խանությունը, ռուսաց կայսրուհի Եկատերինա Մեծը կազմակերպեց ղրիմահայերի գաղթը դեպի Ռուսաստանի կողմից նոր յուրացվող այս շրջանները: Արդեն 1779 թ. Եկատերինայի հրամանով հիմնվում է Նոր Նախիջևան քաղաքը: Թվով12 600 հայեր այդ ժամանակներից հաստատվում են Դոնի ափին, և Նոր Նախիջևանը դառնում է ռուսահայության կենտրոնը: Ռուսական կառավարությունը ամեն ինչ արեց, որ հայ բնակչությունը հաստատվի Դոնի ափերին. մասնավորապես, կայսրուհու հրամանով  հայերը 10 տարով ազատվեցին ամեն տեսակի հարկերից, կառավարությունը յուրաքանչյուր հայի հատկացրեց 30 դեսյատին բարեբեր հող, հայ  համայնքն ուներ ներքին լայն ինքնավարություն, համայնքային կյանքը կարգավորվում էր Հայկական մագիստրատի միջոցով: Կարճ ժամանակ անց հայերը Դոնում տնտեսական աշխուժություն մտցրին.  նրանք գործարաններ ու ֆաբրիկաներ բացեցին. մշակում էին հիմնականում բուրդ, ճարպ, ձկնկիթ, արտադրանքն արտահանում էին արտասահման և ռուսական այլ քաղաքներ: Կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ բացեցին…

Գործում էին Թեմական դպրոցը, Սբ. Խաչի ժառանգավորաց դպրոցը, Արհեստագործական դպրոցը, Գոգոյան դպրոցը: Տպագրվում էին «Նոր խոսք», «Նոր կյանք», «Մեր ձայնը», «Լույս», «Գաղութ» հայկական պարբերականները:

Նոր Նախիջևանի պատմության հետ են կապված այնպիսի նշանավոր անուններ, ինչպիսիք են Հովսեփ Արղությանը, Սերոբվե Պատկանյանը, Հարություն Ալամդարյանը, Գրիգոր Պատկանյանը, Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Մարտիրոս Սարյանը, մեր օրերում` Վարդերես Սամուրղաշևը և այլք:

Ամբողջությամբ՝ ankakh.com