«Հիմա լսում եմ ՀՀԿ-ական ոմանց ելույթներն ու հիշում ընկերոջս՝ արդեն հանգուցյալ, պապին»
Advertisement 1000 x 90

«Հիմա լսում եմ ՀՀԿ-ական ոմանց ելույթներն ու հիշում ընկերոջս՝ արդեն հանգուցյալ, պապին»

Տիգրան Պասկևիչյանի գրառումը.

«Մի անգամ, ջահել ժամանակ տղերքով գնացել էինք գյուղ՝ մեր ընկերոջ պապի տուն։ Տղերքից մեկը մի քիչ շատ էր խմել ու չպատճառաբանված ակտիվ էր։ Խոսում էր, հա խոսում՝ ամեն ինչի մասին ու ամեն բանի շուրջ։ Պապն էլ, մի համեստագույն Աստծո արարած, համբերատար լսում էր ու անընդհատ ասում՝ հա, բալա, դե մի բան կեր։

Ի՞նչ ասեր խեղճ մարդը։

Հիմա լսում եմ ՀՀԿ-ական ոմանց ելույթներն ու հիշում ընկերոջս՝ արդեն հանգուցյալ, պապին, որը մեզ չէր շշպռում կամ տանից դուրս չէր անում. մարդ չէր, այլ՝ Աստծո արարած»։