«Էդ ոնց եղավ, որ ըտենց եղավ․․․ Էս Նիկոլը դեմք ա…». Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

«Էդ ոնց եղավ, որ ըտենց եղավ․․․ Էս Նիկոլը դեմք ա…». Կարմեն Դավթյան

Վա՜խ, մայրիկ ջան․
-Էլ չեմ դիմանում․
-Էս Նիկոլը դեմք ա․
-Ու մեեե՜նձ դեմք․․
Հ․Գ․
-Արա, առավոտից շշկռված եմ,
Որ ամեն ինչին՝
-«Մայո՛-մայո՛-մայո՛»․- ասող Նիկոլայը․
-Բաղրամյան 26-ը վերջապես հանեց ջեբից․
-Ու թե՝ նախագահինն ա․
-Սերժն ուզում էր երկու ռեզիդենցիա ունենար /էն խեղճ Սերժը հիմա տուն էլ չունի/․
-Ես՝ աչքս կուշտ․
-Տալիիի՜ս եմ՝ տալիս Արմեն Սարգսյանին
-Բաղրամայն 26-ը
Հ․Գ․
-Վայ, քու՝ արա․
-Հիմա նայում եմ կառավարության որոշումը․
-ԻՄՆԱ՛․
-Սեւով-սպիտակի վրա գրված է որոշման մեջ․
-Այն է՝ Բաղրամյան 26-ի դահլիճները համատեղ օգտագործման են լինելու․
Հ․Գ․
-Տո, այ ով տիրակալ․ Բաղրամյան-26-ը հենց իր դահլիճներն ու ընդունարաններն են, էլ ինչ ես տվել Արմեն Սարգսյանին՝
-Նախագահի՛ն․․․
Հ․Գ․
-Բռնվեեեե՝ք․․
-Ու սա դեռ բոլորը չէ․
-Ընդորում ու ընդսմին, էդ դահլիճները,
Եթե այնպես է ստացվում, որ երկուսին էլ պետք են․
-Ապա ավագությունը Նիկոլայ Վովայի Փաշինյանինն է․․
-Նա է տնօրինում․
-Հասանք՝ իջեք․
Նախ որ՝ կաթողիկոսի հարցը, թիվ մեկ բորտի ու ուղղաթիռի հարցը․
-«Մայո, մայո, մայո»․
-Հիմա էլ՝ սա․
Հ․Գ․
-Տո, ով իմ յավրիս․
-Ախր, Արարողակարգի մասին Հայաստանի Հանրապեության օրենքով․
-Սեւով-սպիտակի վրա գրված է․
-Ավագությունը երկրի նախագահինն է, որպես երկրի գլուխ․․
-Էդ ոնց եղավ, որ ըտենց եղավ․․․

#Պետությունը_դու_ես_կաթողիկոսը_դու_ես_նախագահը_դու_ես
#Բաղրամյան_26_ը_դու_ես

Կարմեն Դավթյան



Նման նյութեր