Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան. aysor.am
Advertisement 1000 x 90

Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան. aysor.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։

«Մեզ համար անակնկալ էր, որովհետև երբ Ռաֆայելին հրավիրեցին քննչական կոմիտե, մեր մոտ վստահություն կար, որ կանչում են, որպեսզի պարզեն հանգամանքները՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման հետ», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դանիել Իոաննիսյանը։

«Բնականաբար, հետամուտ ենք լինելու, որ ոչ միայն գործը փակվի, այլ նաև գործ հարուցվի 149.1 հոդվածով։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, ուղղակի ուզում եմ ասել, որ նույն Հրազդանի ընտրությունների մասով ունեինք դեպք, երբ տեղամասում մեր դիտորդներին այն աստիճանի էին սպառնացել, վախեցրել և խոչընդոտել գործունեությունը, որ վախենում էին տեղամաս վերադառնալ նույնիսկ այն պարագայում, երբ տեղամաս եկան լրագրողներ, տեղամասային հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքով առ այսօր, խախտելով բոլոր ժամկետները, որոնք սահմանված են օրենքով, չկա քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում։ Կոնկրետ Հրազդանի ընտրությունների հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի, կուզենայի ասել, որ չի փոխվել հին Հայաստանի հետ համեմատած, բայց այս անգամ դա չեմ կարող ասել, որովհետև դեպի վատն է փոխվել», – եզրափակել է Դանիել Իոաննիսյանը։

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր