Հայտնի են ՔՊ մարզային թեկնածուները. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հայտնի են ՔՊ մարզային թեկնածուները. hraparak.am

Ըստ «Հրապարակի» ունեցած հավաստի տվյալների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ՔՊ մարզային ցուցակները կգլխավորեն մարզերի ներկայիս մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի։

Եվ այսպես՝ Գեղարքունիքի մարզը ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում առաջադրվելու է մարզպետ Գնել Սանոսյանը, Կոտայքում՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Սասուն Միքայելյանը, Արարատի մարզում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արմավիրի մարզում ՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արագածոտնում՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը, Լոռիում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Շիրակում՝ մարզպետ Կարեն Սարուխանյանը, Վայոց Ձորում՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը, Տավուշում՝ մարզպետ Վահե Ղալումյանը։ Իսկ Սյունիքում, ըստ ամենայնի, ցուցակը կգլխավորի Կապանի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրած Նարեկ Բաբայանը։

hraparak.am



Նման նյութեր