«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Որքան էլ երջանիկ լինես, մասնագիտական բացը ոչնչով չես լրացնի». Լիլի Միքայելյան. life.tert.am

Դերասանուհի Լիլի Միքայելյանը 3 տարվա դադարից հետո հեռուստաեթեր վերադարձավ «Ես տեսնում եմ» 25 մասանոց սերիալով, որն ամեն շաբաթ և կիրակի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում է։ Լիլիի աշխատանքային դադարի պատճառն ամուսնությունը, մայրանալն ու  բալիկի խնամքն է եղել։ Նրա խոսքով, այս ժամանակը իսկապես երկար էր:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է իր մարմնավորած կերպարի, արձագանքների ու առաջիկա ծրագրերի մասին:

Լիլիի խոսքով, տևական դադարից հետո գլխավոր հերոսուհու դերով հանդես գալուց առաջ  մտավախություններ ուներ, որոնք հաղթահարել է նկարահանման առաջին իսկ օրը: «Երեք տարի չէի նկարահանվել, կարծում եմ՝ այդ դադարը շատ մեծ է դերասանի համար: Վախենում էի, որ ինչ-որ բանից հետ եմ մնացել, գուցե, չկարողանամ, այսպես ասած, «տակից դուրս գալ»»:

Թեև հիմա Լիլին էկրաններին է գլխավոր դերով, սա լիարժեք վերադարձ առայժմ չի համարում. «Ինձ համար վերադարձ կլինի, երբ նկարհանվեմ իմ երազած գեղարվեստական ֆիլմերում, խաղամ թատրոնում իմ երազած ներկայացման մեջ, այս դերով կարելի է ասել փոքր-ինչ լրացրեցի բացը»:

«Թատրոն դեռ չեմ կարող վերադառնալ, որովհետև դա ավելի շատ ժամանակ է պահանջում քեզնից, բայց իմ դերասանական գործունեությունը երբեք մի կողմ չեմ դնի, որովհետև սա ինձ համար այն մասնագիտությունն է, որը ոչնչով չես կարող լրացնել, ինչքան էլ երջանիկ լինես անձնական կյանքում, ամուսին, երեխա ունենաս,-ասաց Լիլին և հավելեց, որ թեև իր ամուսինն արվեստի ոլորտից չէ, իր մասնագիտական գործունեության առումով երբևէ արգելքներ չի դրել,- Արգելքներ չկան, բայց մենք միասին ենք քննարկում իմ ստացած առաջարկները ու որոշում՝ արժե՞ ընդունել, թե ոչ ։ Քննարկում ենք թե՛ ժամային գրաֆիկը, թե՛ կերպարը»:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր