Երգչուհի Անժելա Բարխուդարյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի լսարանի դատին, որտեղ խաղում են իր դուստրերը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր աշխատանքի մասին և լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից։
Անժելայի հեղինակային «Իմն ես» երգը սիրո մասին է։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Քթոյանն է, օպերատոր՝ Արտյոմ Աբովյանը։ Տեսահոլովակում ներկայացված են սիրո տարբեր դրսևորումները։ Անժելայի աղջիկների՝ 12-ամյա Գայայի և 7-ամյա Աննայի տեսահոլովակում նկարահանվելը պատահական չէր։ Ընտանիքը երգչուհու մեծագույն սերն է։
«Սերը գլոբալ հասկացություն է։ Տեսահոլովակը հիմնված է էմոցիաների վրա և չի ներկայացնում միայն կնոջ և տղամարդու սերը։ Սյուժեն ներկայացնում է սիրո տարբեր դրսևորումներն ու տարիքային տարբեր փուլերը։ Տեսահոլովակի վերջում ցույց ենք տալիս իմ ամենամեծ սերը, որն ընտանիքիս հանդեպ է։ Քանի որ ես ու ամուսինս շատ տարբեր ենք, նա բացարձակ չի սիրում նկարահանվել, նկարահանվեցին միայն երեխաներս»,- ասաց երգչուհին և հայտնեց, որ պրեմիերան նախատեսում են նոյեմբերի 12-ին։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև դերասաններ Վահե Զիրոյանը, Վարդ Նալբանդյանը, Հայկուհի Խուդավերդյանն ու Գրիգոր Գաբրիելյանը և այլք։
Ամբողջությամբ՝ life.tert.am