Հայրենասիրություն է այն, երբ ազգիդ հանդեպ սերն առաջին տեղում է, ազգասիրություն է, երբ այլ ազգերի հանդեմ ատելությունդ սեփական ազգիդ հանդեպ ատելությունից զորեղ է:
Ինչպե՞ս կարող է մարդը կառավարել այն ազգը, որը 246 պանրի տեսակ ունի:
Միշտ դժվար ճանապարհով գնացեք, քանի որ այդ ճանապարհին թշնամիներ չեք հանդիպի:
Վստահեցնում եմ ձեզ, որ ամերիկացիները ունակ են կյանքի կոչել բոլոր այն հիմարությունները, որոնք ծնվում են նրանց մտքում և անգամ նրանք, որոնք երևակայության սահմաններից դուրս են:
Բելգիան ստեղծվել է բրիտանացիների կողմից, որոնք ցանկանում էին զայրացնել ֆրանսիացիներին:
Ես եկա այն եզրակացության, որ քաղաքականությամբ զբաղվելը չափազանց լուրջ գործ է, և պետք է վստահվի քաղաքական գործիչներին:
Լռությունն իշխանության հիմնական զենքն է:
Խորհրդատվությունը շատ մարդկանց, գործողությունը՝ միմիայն մեկի գործն է:
Ոչ մի հզոր ձեռքբերում չի կարող լինել առանց հզոր մարդու, և մարդը հզոր է միայն այն դեպքում, եթե հաստատապես որոշել է հզոր լինել:
Մենք կարող ենք հասնել լուսնին, սակայն դա այնքան էլ հեռու չէ: Ամենաերկար հեռավորությունը, որը պետք է հաղթահարենք, մեր ներսում է:
Փառքն իրեն նվիրում է նրան, որը միշտ երազել է դրա մասին: