Կարեն Անտաշյան. «Քո մեջ վառվելու պատրաստ ահռելի կրակներ կան, միայն թե փոխիր հայացքիդ ուղղությունը` դեպի ներս»
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. «Քո մեջ վառվելու պատրաստ ահռելի կրակներ կան, միայն թե փոխիր հայացքիդ ուղղությունը` դեպի ներս»

Կարեն Անտաշյանի գրառումը. «Իսկ ես ձեզ ասում եմ, որ մարդն իր հույսը պետք է կտրի ոչ միայն պետությունից, Նիկոլից, ամերիկայի բարեկամներից այլ նաև իր ընկերներից, սիրելիներից և աստծուց: Դու ախր բացարձակապես մենակ ես և սա ոչ թե տոտալ հուսահատության առիթ է, այլ անսահման հնարավորությունների:

Ծնված լինելու հրաշքը ոնց՞ ես սպառում, ընտրիր, դու կարող ես և մի ողորմած ձեռքի սպասող սոված բերան լինել և կարող ես լինել հազարների սնող կենսատու աղբյուր: Ի դեպ սոված բերանը ոչ միայն փարոսի նպաստի սովածն է լինում, այլ նաև ուրիշների բարի կամքից, հավատարմությունից, խելամտությունից, հպատակությունից կամ չգիտեմ ինչից իր բարեկեցությունը, ուրախությունն ու հաջողությունը ակնկալողը:

Քո մեջ վառվելու պատրաստ ահռելի կրակներ կան, միայն թե փոխիր հայացքիդ ուղղությունը` դեպի ներս»:



Նման նյութեր