«3 ծնող» մեթոդի հիմքում ընկած է դոնոր կնոջ միտոքոնդրիումային ԴՆԹ-ի ներմուծում մոր ձվաբջջի մեջ: Այս մեթոդի շնորհիվ երեխան կունենա 3-րդ կողմից գեներ: Գիտնականների կարծիքով մեթոդը թույլ կտա պարզել մոր կողմից ժառանգված մուտացիաները:
Այն զույգը, որը ցակացավ օգտագործել վերոնշյալ մեթոդը, Լեյի սինդրոմի պատճառով կորցրել էր 2 երեխա: Վերջինս ժառանագական հիվանդություն է, որն ուղեկցվում է նեյրոմետաբոլիկ սինդրոմով: Զույգի գենետիկական վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ ախտանիշների ի հայտ գալու պատճառը մայրական գենոմն է:
Վիրահատության ժամանակ բժիշկը կարողացավ բարեհաջող տեղափոխել դոնոր կնոջ միտոքոնդիալ ԴՆԹ-ն մոր ձվաբջջի մեջ, ինչի արդյունքում վնասազեծվեց երեխան սինդրոմի գեներից: Երեխան այժմ 6 ամսական է և սաղմնային զարգացման ընթացքում ոչ մի խախտում չի գրանցվել: