«Պարզվըմ ա, որ եթե մարդը աշխատըմ ա, լավ էլ ապրըմ ա…»
Advertisement 1000 x 90

«Պարզվըմ ա, որ եթե մարդը աշխատըմ ա, լավ էլ ապրըմ ա…»

Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի կուրթանեցի վարսավիր ունեի, տարիներ առաջ պատմեց ինձ էս պատմությունը.
– Մեր գյուղում մի անբան մարդ կար, կյանքում ոչ մի տեղ չէր աշխատել, մի ահագին էլ երեխա էր ունեցել, էս երեխեքը սոված-ծարավ, տկլոր-տկլիկ ման էին գալի՝ սրա-նրա ձեռին նայելով, թե ով մի ձեռք շոր կտա, ով մի աման ճաշ, տենց մեծացան։

Ինքն էլ մեծացավ, դառավ 60 տարեկան, սաղ կյանքը փաստորեն սպասում էր էդ մարդը թոշակ ստանալուն, էն էլ ինչ-որ մի հասարակական կազմակերպություն եսիմ ինչ ծրագիր էր անում, սրան մի կով տվեցին։ Էս մարդը դե պարապ մարդ, սկսեց էդ կովին կերակրել, հանդը տանել, կթել, կաթից մեկումեջ սկսեց ծախել, հետո կովը ծնեց, երինջը մեծացավ, նա էլ ծնեց, էս մարդու մի կովը դառավ 7-8 կով, հիմի ահագին էլ լավ ա ապրում, տունն էլ են կարգի գցել, էն օրն էլ մեր գյուղացիներից մեկին ասել էր.

– Պարզվըմ ա, որ եթե մարդը աշխատըմ ա, լավ էլ ապրըմ ա։ Ու վաթսուն տարի մինը չկար՝ ինձ էդ բանը ասեր»։



Նման նյութեր