ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Նա երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից: Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, Աննա Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա գալա-միջոցառում, որից ստացված ողջ հասույթը միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ տրամադրվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ