Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց թշնամին մեր զինվորի գլուխը կտրում՝ ֆուտբոլ է խաղում. haydzayn.am
Advertisement 1000 x 90

Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց թշնամին մեր զինվորի գլուխը կտրում՝ ֆուտբոլ է խաղում. haydzayn.am

Ադրբեջանասիրությունը մեզանում տարածվող շա~տ վտանգավոր տենդենց է: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ:

Տիկին Նալչանջյանը նախ նկատում է՝ բոլորն են ուզում են խաղաղություն. «Յուրաքանչյուր նորմալ, ադեկվատ մարդ խաղաղություն է ուզում: Որևէ մեկը չի ասում՝ այ, գնամ, ինձ սպանեն, ես էլ սպանեմ և այլն: Ես խաղաղություն եմ ուզում, որպեսզի մեր սահմանները լինեն խաղաղ, մեր զավակների մազն իսկ չվնասվի»: Բայց արդյո՞ք, ամեն ինչ կախված է խաղաղություն ունենալու ցանկությունից. հարց է հնչեցնում հոգեբանը, շեշտելով. “Ներքին, շատ նուրբ լարի հետ չար կատակ են արվում”:

Ապա հավելում է. «Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց եթե դու պատերազմող երկիր ես, եթե թշնամին քեզ ատում է, քո զինվորի գլուխը կտրում ու ֆուտբոլ է խաղում, եթե քո ծերերի ականջներն է կտրում, ու անում է քարե դարի մարդուն բնորոշ արարքներ՝ հիմա կանգնել ու ասել, որ ես թշնամուն սիրում եմ՝ խելագարություն կամ դավաճանություն է»:

Հոգեբանի կարծիքով՝ այս երևույթի դեմ պայքարել է պետք, որպեսզի այն չարմատանա մեզանում և հետագայում վտանգ չհանդիսանա մեր պետականության համար:

«Մենք այնքան շատ խնդիրներ ունենք, բայց այսօր կան մարդիկ, որոնք նման հարցեր են բարձրաձայնում՝ հասկանում ես, որ նրանք կա՛մ ոչ ադեկվատ մարդիկ են, կա՛մ ուղղակի խնդիր ունեն նման խաղեր խաղալու մեզ հետ: Ես այն կարծիքին եմ, որ պատերազմող երկրում պացիֆիստական քարոզը դառնում է ինքնասպանություն: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդն ինքնասպանվել չի ուզում: Եթե մենք բթացնում ենք մեր իրատեսական զգացողությունները, մոռանում ենք, թե ո՞վ է թշնամին, ո՞վ է բարեկամը՝ մենք մեզ տանում ենք ինքնասպանության: Սրան զուգահեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը մեզ քարանձավային ատելությամբ է վերաբերվում: Պետք է ռեալիստ լինել, այստեղ մարդկանց շատ նուրբ լարի հետ խաղալու խնդիր կա: Շատ կուզեմ, որ մենք մեր զգոնությունը չկորցնենք.»

Հոգեբանը նկատեց՝ այն մարդիկ, որոնք համասեռամոլության քարոզիչներ են, նրանք միաժամանակ ադրբեջանասիրության քարոզիչներ են, հետևաբար. «Համասեռամոլության քարոզի դեմ պայքարողները պետք է նաև պայքարեն ադրբեջանասիրության քարոզի դեմ: Շատ եք սիրո՞ւմ ադրբեջանցիներին, գնացեք, ում կարոտել եք, մի երրորդ երկրում գրկախառնվեք, համբուրվեք, ի~նչ ուզում եք արեք՝ Հայաստանի և հայության հետ գործ չունեք: Հանգիստ թողեք մեր ժողովրդին, դուք այդ մակարդակն ու իրավունքը չունե՛ք ազգի ներսում քարոզ տանելու, մեր պետականության համար վտանգ ներկայացնելու»,-հայտարարեց տիկին Նալչաջյանը:

Ըստ հոգեբանի՝ միտումնավոր ու պարբերաբար մեր թույլ կողմերն են փորձում ստուգել, և դա անում են լավ վարձատրվող հայերի միջոցով:

«Ես այն զգացողությունն ունեմ, որ մեզ անընդհատ փորձարկում են, փորձում են հասկանալ ինչի նկատմամբ ենք մենք զգայուն, ո՞ր խայծը կուլ կտանք, ո՞րը կուլ չենք տա: Վերջին շրջանում շատ լավ հասկացվեց, որ միասեռականության հետ կապված մեր ժողովուրդը շատ զգայուն է, ադրբեջանասիրության հարցում ևս նույն մոտեցումը պետք է ցույց տա: Հետաքրքիրն այն է, որ այս խաղացողները՝ թե՛ ԼԳԲՏ համայնքի, թե՛ աղանդավորների պաշտպանները և թե՛ ադրբեջանասերները՝ նույն մարդիկ են: Իհարկե, ես որպես մարդ, առավել ևս որպես հոգեբան, դեմ չեմ միասեռականներին, աղանդավորներին, ադրբեջանասերներին մինչև այն պահը, երբ իրենք սկսում են հանրայնացնել ու քարոզել իրենց մոտեցումները: Գնացե՛ք, ապրե՛ք ձեր կյանքով, մենք չունենք ոչինչ ձեր դեմ, բայց մի խախտեք մեր իրավունքները և վտանգ մի ներկայացրեք մեր պետականությանը, մեր արժեքներին»,- եզրափակեց հոգեբանը՝ հավելելով, որ սա ոչ միայն մեր ավանդական արժեքների հանդեպ է ոտնձգություն, սա ոտնձգություն է քաղաքակրթական արժեքների դեմ:

haydzayn.am



Նման նյութեր