
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:
«Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ: Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,–նշել է Գասպարյանը։