Հիշեք, թե ինչ մտքեր են ձեզ այցելում քնից առաջ, հատկապես, եթե պետք է շուտ պառկել քնելու ու արագ քնել: Այդ պահերին ձեր ուղեղը սկսում է հետաքրքրվել տարբեր բաներով, որոնց մասին ցերեկը չի էլ մտածել. ասենք, որքա՞ն է կշռում ամպը, արդյոք մարդը քնած ժամանակ հոտառություն ունի՞, թե՞ ոչ, և այլն: Բոլոր այս և այլ հարցերի պատասխանները ներկայացվում են ստորև:
- Մարդու թքի մեջ պարունակվում է օփիորֆին անվանմամբ բնական ցավազրկող միջոց, որը 6 անգամ ավելի արդյունավետ է, քան մորֆինը: Բացի դրանից, օփիորֆինը կարող է ցուցաբերել հակադեպրեսիվ ու հակատագնապային ազդեցություն:
- Կան արգելված գույներ, որոնք մեր ուղեղը չի կարող ներկայացնել: Դրանք բաղկացած են երանգներից, որոնք մարդու աչքում լրացնում են միմյանց: Օրինակ, կարմրականաչ և դեղնակապտավուն երանգները: Եթե ձեզ խնդրեն ներկայացնել դեղնակապտավուն գույնը, ապա դուք հավանաբար կմտածեք կանաչի մասին, իսկ իրականում կա գույն, որը և դեղին է, և կապույտ միաժամանակ, սակայն մենք չենք էլ կարող դա երևակայել:
- Մեր թոքերում եղած թթվածնի ատոմները, մկանների ածխածինը, ոսկորների կալցիումը և արյան մեջ եղած երկաթն ի հայտ են եկել աստղերի ներսում ու պայթյունի ժամանակ ցրիվ են եկել Տիեզերքով մեկ: Ստացվում է, որ մենք բոլորս էլ մի փոքր այլմոլորակային ենք ու բաղկացած ենք աստղային փոշուց:
- 60 տարեկանին մոտ դուք կկորցնեք ձեր համային ռեցեպտորների կեսից ավելին ու քաղցր, աղի, թթու ու դառը մթերքները զանազանելու ունակությունը:
- Ձեր կյանքի ընթացքում դուք հանդիպում եք մոտ 16 մարդասպանների ու չեք իմանում դրա մասին:
- Դուք հոտ չեք առնում, քանի դեռ քնած եք:
- Ամեն անգամ, երբ խառնում եք խաղաքարտերի տրցակը, դուք պատմության մեջ առաջին մարդն եք, որ դա անում է հենց այդ հերթականությամբ:
- Եթե հղիության ընթացքում կնոջ մոտ ներքին օրգանների վնասվածքներ են ի հայտ գալիս, ապա երեխան պորտի միջոցով դեպի վնասված հատված ցողունային բջիջներ է ուղարկում արագ առողջացման համար:
- Ամեն օր մեր սիրտը ստեղծում է էներգիայի այնպիսի քանակություն, որը բավարար կլիներ բեռնատարով 32 կիլոմետրանոց ճանապարհորդության համար: Իսկ ուղեղը բավականաչափ էներգիա ունի 10-վատտանոց լամպ վառելու համար:
- Ամեն տարի դուք 98 տոկոսով նոր մարդ եք դառնում: Հենց այդքան ատոմ է ձեր օրգանիզմում նորացվում 12 ամիսների ընթացքում:
- Թթվածինը մարդուն հարկավոր է ապրելու համար, սակայն միևնույն ժամանակ՝ այն թթվեցնում է մեր բջիջները, ինչը հանգեցնում է ծերացման:
- Ձախից ձեզ ամենամոտը նստած մարդը, ըստ էության, ձեզնից ամենահեռուն է գտնվում աջից:
- Ձեր տարիքը սոսկ ձեր կողմից Արևի շուրջը կատարած պտույտների քանակն է:
- Միջին չափի ամպը կշռում է մոտավորապես 500 տոննա (100 փիղ), ամպրոպային ամպը` 200000 փիղ: Գիտնականները կարողացան կշռել ամպը` իմանալով դրա չափերը և նրանում եղած ջրի մոտավոր քանակությունը:
- Մեկ 43 սանտիմետրանոց պիցցան ավելի մեծ է, քան երկու 30 սանտիմետրանոցները:
- 1991թ. սոցիոլոգ Սքոթ Ֆելդը հաշվեց սոցցանցային խմբում մարդու ընկերների միջին քանակը ու համեմատեց այն նրա ընկերների միջին քանակի հետ: Երկրորդ թիվը միշտ ավելի մեծ էր լինում առաջինից: Ելնելով դրանից` ստացվում է, որ ձեր ընկերները միշտ ավելի շատ ընկերներ կունենան, քան դուք: Այդպես առաջացավ ընկերության պարադոքս անվամբ ֆենոմենը:
- 1990-ականներին ծնված մարդիկ հասցրել են ապրել 2 հազարամյակներում, 2 հարյուրամյակներում ու 3 տասնամյակներում, սակայն միևնույն ժամանակ՝ նրանք դեռ 30 տարեկան չկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը