Կարճատև էր երգը. Կիսելյովին ուզում են հեռացնել «Вести»-ից. svoboda2.com
Advertisement 1000 x 90

Կարճատև էր երգը. Կիսելյովին ուզում են հեռացնել «Вести»-ից. svoboda2.com

Հայտնի է դարձել պատճառը…

Դմիտրի Կիսելյովը հնարավոր է հեռանա «Вести недели» հաղորդաշարից: Այս պահին հեռուստաընկերությունում որոշվում է նրա հետ հետագա համագործակցության հարցը, – հաղորդում է «Вести»-ի աշխատակիցներից մեկը: Բանն այն է, որ ռուսական ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել հաղորդումներում նրա «հեղինակային» մոտեցումից, քանի որ դրա արդյունքում ՌԴ դիվանագետներին արտասահմանյան դեսպանատները ավելի հաճախ են հրավիրում բանավեճի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Հունգարիայի ԱԳՆ Ռուսաստանի դեսպանից պատասխան էր պահանջել՝ «ռուսական ԶԼՄ-ում 1956 թ. իրադարձությունների վերաբերյալ վիրավորական արտահայտություններ թույլ տալու կապակցությամբ»: Ինչպես հայտնում է Associated Press-ը, հունգարական ԱԳՆ հայտնել է դեսպանին, որ Բուդապեշտը չի հանդուրժի, որ որևէ մեկը «ստորացնող հայտարարություններով ելույթ ունենա իրենց հեղափոխության և հերոսների մասին»:

Հունգարիայի ԱԳՆ հայտնել է, որ ռուսական ԶԼՄ-ը հունգարական ապստամբությունը որակել են իբրև «զանգվածային անկարգություններ», «առաջին գունավոր հեղափոխության» օրինակ, նկատի ունենալով, որ 2005 թ. Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխության» ակունքում եղել է ԱՄՆ:

svoboda2.com



Նման նյութեր