Երեխայի ծնունդն անցանկալի է եղել. կինը ծննդաբերել է կանգնած, նորածնի դին դրել տոպրակի մեջ ու գցել աղբամանը
Advertisement 1000 x 90

Երեխայի ծնունդն անցանկալի է եղել. կինը ծննդաբերել է կանգնած, նորածնի դին դրել տոպրակի մեջ ու գցել աղբամանը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել մոր կողմից նորածին երեխայի սպանության դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել ինքնությունը չպարզված անձի հետ, հղիացել է:

Ընտանիքի սոցիալական ծանր վիճակի և արդեն իսկ ունեցած 4 երեխաներին պահելու միջոցներ չունենալու պատճառով հղիությունը, ինչպես նաև երեխայի ծնունդը եղել է անցանկալի: Այդ պատճառով հղիության ընթացքում որևէ բժշկական կենտրոն չի դիմել, որևէ բուժօգնություն չի ստացել և որոշել է երեխային ծննդաբերել գաղտնի` տան պայմաններում:

Ըստ մեղադրանքի՝ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը` ժամը 02:30-ի սահմաններում` իր Մեծամորի բնակարանում, գտնվելով միայնակ և տեսնելով ծննդաբերության նախանշաններ` պտղաջրերի հոսք, մտել է տան լոգարան, որտեղ երեխայից ազատվելու նպատակով` նրան սպանելու դիտավորությամբ, կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխա, որի հետևանքով ծննդաբերելու ժամանակ նորածինը գլխի հատվածով` արգանդի բարձրությունից ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և ստացել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային փակ բութ վնասվածքներ, որից հետո կինը, դրսևորելով անգործություն, չի մոտեցել նրան, սպասել է մի քանի րոպե և տեսնելով, որ երեխան արդեն մահացել է, նորածնի դին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և նույն օրը` առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում գցել է շենքի բակում դրված աղբամանի մեջ: