«Նոր աչքովս մի տեսանյութ ընկավ, որտեղ Արկոմեդդի Նարեկը գնացելա Բ26 ու մթոմ փորձումա ծիծաղացնել Պատվո պահակախմբի տղաներին։ Տղերք, դուք լռից վատ եք՞ էտ տղերքը հիմա սաղիցդ են զզվում, քանի որ շատերի փիառի ու շատերի կայֆի համար ստիպված են երկու ժամ տեղ կանգնեն ու նենցա, որ իրանց կայֆով չեն, ու իրանց պարտականությունը լուրջ կանգնելնա ու վերջ։ Ի՞նչա նշանակում ծիծաղացնել, կարողա՞ գիտեք էտ տղերքը ծաղրի առարկա են ձեր համար, կամ ռեպորտաժի «հերոս», ի՞նչա արածներդ: Ումա պետք էտ վիդեոն, ինչի համար՞, ուրիշին նվաստացնելու կամ նվաստացնելու փորձ անելու «գնով» ձեր համար «հումորային» ռեպորտաժ ե՞ք սարքում։ Սիրուն չի, մի արեք, պարզապես մի արեք, սխալա, շատ սխալ։ Էտ տղերքը ձեր համար փորձադաշտ չեն, իսկ դուք էլ վերին արտի ցորենը չեք։ Բա որ հանկարծ խնդացին ու էտ տեսանյութը դրեցիք համացանց, լավ բա իրանց ապագայի մասին մտածել եք՞։ Սաղ քաղաքական դաշտը ծիծաղալու «ռեսուրսա», դուք ձեր «հավերժ կլիենտները» ունեք, սենց բաները սկի սիրուն չի»։
«Ուրիշին նվաստացնելու կամ նվաստացնելու փորձ անելու «գնով» ձեր համար «հումորային» ռեպորտաժ եք սարքում»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ