Աղջիկ: Կարողանում եք գնահատել կյանքի յուրաքանչյուր պահ, ամեն բան, որ կյանքը տալիս է ձեզ: Այդ պատճառով չեք սիրում նշել ծննդյան օրը, քանի որ դա ձեզ հիշեցնում է, որ մեծացել եք մի տարով, ինչը չի ուրախացնում ձեզ:
Ձեր գլխավոր ուժը ժամանակը, սերն ու ուշադրությունը նվիրելն է այն մարդկանց, ովքեր առավել կարևոր են ձեզ համար: Ընկերները միշտ գիտեն, որ կարող են ձեզ դիմել, երբ ունեն դրա կարիքը: Դա նաև նշանակում է, որ նրանք միշտ պատրաստ են ձեր կողմից լինել: Մի մոռացեք, որ յուրահատուկ եք, մի հարմարվեք մյուսներին, եղեք այնպիսին, ինչպիսին իրականում եք:
Ծաղիկներ: Եթե առաջինը ծաղիկներ եք տեսնում, նշանակում է՝ առավելագույնս ուրախություն եք ստանում ապրած յուրաքանչյուր օրվանից: Երբեք չեք հասկացել մարդկանց, ովքեր ուրբաթ երեկոյից սկսած՝ մնում են տանը, հեռուստացույց դիտում: Կյանքը ձեզ համար զվարճանք է, աշխատանքը՝ ապրուստի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու միջոց: Բոլորից լավ գիտեք՝ ինչպես երեկույթը վերածել զվարճանքի:
Որոշակի զգացմունքային պաշար ունեք, բայց անցյալին թույլ չեք տալիս զբաղեցնել բոլոր մտքերը: Ձեզ համար կյանքը նոր տպավորությունների որոնում է, և ոչ թե՝ հիշողություններ անցյալի մասին:
Անձրևի կաթիլ: Ժամանակի մեծ մասը միայնակ եք անցկացնում՝ զբաղվելով ձեր գործերով: Չեք սիրում մարդկանց շրջապատում լինել, բայց եթե ցանկանում եք երջանիկ և առողջ լինել, պետք է իմանաք՝ որքան կարևոր է ժամանակ հատկացնել ոչ միայն աշխատանքին, այլև հանգստին և մտերիմների հետ շփմանը: Ձեզ մարդկային շփման շքեղություն թույլ տվեք, մի ամաչեք մարդկանցից օգնություն խնդրել:
Տղամարդ: Ինքնավստահ եք: Իհարկե, դուք գիտեք, որ լավագույնն ու ամենախելացին չեք, բայց ձեզ հենց այդպիսինն են համարում: Ուժեղ մարդ եք, ում հետ հարկավոր է հաշվի նստել: Որպես կանոն՝ արտաքուստ հանգիստ մարդու տպավորություն եք գործում, բայց միայն դուք գիտեք, որ ինքներդ էլ խուճապային պահեր եք ունենում, անինքնավստահություն զգում: Ձեր սառնասրտությունն օգնում է հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը