Պատուհանով մտել է տուն, ամուսնություն առաջարկություն արել, իսկ մերժում ստանալուց հետո՝ փախցրել
Advertisement 1000 x 90

Պատուհանով մտել է տուն, ամուսնություն առաջարկություն արել, իսկ մերժում ստանալուց հետո՝ փախցրել

Լոռեցի երկու երիտասարդ դատարանի առաջ են կանգնել՝ աղջիկ առևանգելու համար։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին։

Սիրահարված Ա.Հովակիմյանը խնդրել է ընկերոջը իրեն տանել սիրած աղջկա տան մոտ՝ վերջինիս տեսնելու։ Ուշ երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում, ընկերոջ ավտոմեքենայով գնացել են աղջկա տան մոտ, որտեղ ընկերն սպասել է դրսում, իսկ Ա. Հովակիմյանը ննջասենյակի պատուհանով մտելով տուն ու աղջկան առաջարկել ամուսնանալու նպատակով գնալ իր հետ, սակայն վերջինս մերժել է։ Երիտասարդն էլ բռնել է աղջկա ձեռքերից, բարձրացրել նստած տեղից, գրկել, տան դռնով դուրս եկել բակ, նստեցրել ավտոմեքենան ու փախցրել։ Աղջկան նախ տեղափոխել են Վանաձոր, որտեղ փոխել է ավտոմեքենան ու ուղևորվել Երևան։ Հասնելով հյուրանոց՝ երիտասարդը տեղեկացել է, որ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն և նրան հետ է վերադարձրել:

Լոռու մարզային քննչական վարչությունում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ առևանգելու համար, իսկ ընկերոջը՝ 38-131-րդ հոդվածի 1-ին մասով՝ առևանգմանը օժանդակելու համար։

Քրեական գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում, որը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին։

pastinfo.am