Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի ՀՀԿ խորհրդի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի և ապագա ընտրությունների մասին։ Իմ կարծիքով քաղաքական ուժը, որին հասարակությունը այսպես մերժել է, պետք է սկսեր ինքն իր և հասարակության առջև պատճառների անկեղծ արձանագրմամբ։
Բայց արի ու տես, որ
1. 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ղեկավարի` քաղաքական գործընթացներում անմիջական պատասխանատվության ամրագրման և երկար տարիների փորձը նոր սերնդի ղեկավարներին անցնցում փոխանցելու նկատառումներով 2018թ. ապրիլի 14-ի ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն որոշում կայացվեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ ն շարունակումա մեզ հավաստիացնել, որ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ իր փորձը սերունդներին փոխանցելու համար։ Ես ցավում եմ, որ ՀՀԿ ում շարունակում են կասկածել մարդկանց մտածելու ունակության վրա։
2. Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, և ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին:
Այս կետը բացում է ՀՀԿ բացթողումների և սխալների գլուխը։ Պարզվում է ՀՀԿ բացթողումները հիմնականում ներկուսակցական բնույթի են եղել։
Ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ ն իրոք հետևություններ է արել և այսուհետ կծառայի հասարակությանը։Բայց նշածս և այս տեքստում էլի շատ օրինակներ դեռևս շանս չեն տալիս»։