Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ անդամ Մելինե Հայրապետյանի գրառումը. «Սասնա Ծռերը որոշեցին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծեցին իրենց կուսակցությունը, ակտիվորեն աշխատում են տարածքային կառույցների ստեղծման ուղղությամբ:
Սովորական անտեղյակ ընթերցողի համար այս նախադասությունը շատ բնական կթվար, այնինչ հեռու-հեռավոր Աֆղանստանում Թալիբան խմբավորման մի զինյալ, սա լսելով, բարկությունից մի տեռակտ հաստատ կաներ, թե ինչի համար ինքը իր երկրում ահաբեկիչ է համարվում, իսկ Հայաստանում ահաբեկիչներին մեծարում են:
Ուրեմն ինչ ենք անում մենք, ինչ է անում մեր կառավարությունը.
Ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, մեր երկրում ահաբեկիչները համաներվում են, Ազգային ժողովի պատգամավորի երաշխավորությամբ ազատ են արձակվում, կուսակցություն են ստեղծում, մասնակցելու են ընտրություններին:
Թալիբանը, օրինակ, գրեթե նույն բանն է ասում. իրենք էլ չեն սիրում իրենց երկրի իշխանություններին, դրա համար օր մի տեռակտ են անում, ու արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, ոստիկաններ, խաղաղապահ զինվորներ: Իրենք էլ են ուզում իրենց երկրի լավը: Ի՞նչով են պակաս սասնա ծռերից որ: Ոչ մի բանով, չէ՞: Ավելին, թալիբներին հաջողվեց տապալել իրենց պետությունը, նորը ստեղծել ու ավերել հիմնահատակ: Էստեղ ծռերը նույնիսկ կարող են որպես հաջողության պատմություն վերցնել: Հետո կլինի մի մարդ, որը հաստատ համաներումով ազատ կարձակի սահմանադրական կարգը տապալածին:
Կանեն, չէ՞:
Իհարկե կանեն»: